Նավթի համաշխարհային գները նվազում են

ՕՊԵԿ երկրներում նավթի արդյունահանումը կկրճատվի

Նավթի համաշխարհային գները նվազում են նախորդ 9 սեսիաների արդյունքներով վերելքից հետո եւ շաբաթը փակում են 2 տարում ամենազգալի աճով, փոխանցում է «Ինտերֆաքսը»:                                                                                                 

Լոնդոնյան ICE Futures բորսայում ժամը 8:15-ին Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է 61,51 դոլար, ինչը 0,17 դոլարով (0,28 տոկոսով) ցածր է նախորդ սեսիայի փակման մակարդակից:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նույն ժամին WTI տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 0,09 դոլարով (0,17 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 52,5 դոլար

Նավթային շուկային աջակցություն է ցույց տալիս ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային բանակցությունների վերաբերյալ թրեյդերների լավատեսությունը, ինչպես նաեւ ՕՊԵԿ երկրներում նավթի արդյունահանման կրճատման ազդակները:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիխը այս շաբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերին ՕՊԵԿ+ երկրների կողմից համաձայնեցված նավթի արդյունահանումը օրական 1,2 մլն բարելով կրճատումը առավել քան բավարար է, որպեսզի շուկան վերադարձվի հաշվեկշռված վիճակի:

Սաուդյան Արաբիայից նավթի արտահանումը հունվարին կկազմի օրական 7,2 մլն բարել, իսկ փետրվարին կկրճատվի մինչեւ օրական 7,1 մլն բարել:

Այս շաբաթ նավթային շուկայի համար դրական գործոն է եղել ԱՄՆ դոլարի արժեզրկումը, սակայն չնայած ուրբաթ դոլարը զգալիորեն ամրապնդվել է, նավթի գները շարունակել են աճել: