ԱՄՆ դեսպանատնից պարզաբանում են տարածել հայ-ադրբեջանական սահմանին գտնվող բնակավայրեր չայցելելու մասին ավելի վաղ հրապարակված նախազգուշացման վերաբերյալ․
«Ծանուցում ԱՄՆ քաղաքացիների համար․ ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն աշխատակիցների համար։ Նախորդ ծանուցմամբ ներկայացված սահմանափակումների համեմատ այստեղ զգուշացումները մեղմացված են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ դեսպանատնից հայտարարություն էին տարածել, որում ասվում էր․
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անվտանգային հորդորակ է հրապարակել՝ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին` արգելելով հրատապ կարիքի բացակայության պարագայում այցելել ՀՀ տարածքում հետևյալ վայրերը՝ Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք և Կապանից հարավ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատի մարզի Երասխ գյուղով անցումը թույլատրելի է, սակայն կանգ առնելը՝ ոչ:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտակայքում:
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», - ասված է նախազգուշացման մեջ։
0Comments