Այսուհետև ոստիկանությունում կարող են ծառայել 155 սմ հասակ և 47 կգ քաշ ունեցողները․ ՆԳՆ-ն վերանայումներ է արել

Մանրամասներ
ոստիկանական զորքեր

ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրային համալրման համատեքստում՝ գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրների լուծման նպատակով վերանայվել են ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։

Նվազեցվել են Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերը՝ հասակը՝ 160 սմ-ից 155 սմ-ով, քաշը՝ 50 կգ-ից՝ 47 կգ-ով, մի շարք մասնագիտական եզրույթներ համապատասխանեցվել են միջազգային չափորոշիչներին, իսկ նկարագրված հիվանդությունները՝ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական չափորոշիչներին, սահմանվել են միասնական պահանջներ, որոնք վերաբերում են Ոստիկանության բոլոր ծառայություններին՝ անկախ պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթների տեսակներից»։