«Wildberries»-ը կվերակառուցի Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող այրված պահեստը

Մանրամասներ
վալբերիս

«Wildberries»-ը մտադիր է վերակառուցել Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող իր այրված պահեստը:

Այս մասին «Forbes»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Շուշարի բնակավայրի պահեստում հրդեհ էր բռնկվել հունվարի 13-ի առավոտյան։ Նույն օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:14-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ հրդեհը տեղայնացվել է 70 հազար քառակուսի մետր տարածքում։ Պահեստի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 122 հազար քառակուսի մետր։

Ռուսաստանի ապահովագրողների համառուսաստանյան միությունը հայտնել է, որ հրդեհի պատճառած վնասը կարող է գերազանցել 10 միլիարդ ռուբլին, իսկ ապահովագրական ընկերությունների փորձագետների գնահատմամբ՝ վնասի չափը կարող է հասնել մինչև 20 միլիարդ ռուբլու։