Կառավարության որոշման համաձայն՝ Սունդուկյանի եւ «Գոյ» թատրոնի վերամիավորման ակտը սահմանված կարգով ստորագրվել է: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ-ից։
Նշենք, որ «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Չոլոյանն առանց նախապես զգուշացվելու ազատվել է աշխատանքից եւ ժամանակավոր նոր պաշտոնակատար նշանակվել Կարեն Սիմոնյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը տարեվերջին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պաշտոնակատարը փոփոխվել է, քանի որ չի իրականացրել Կառավարության պահանջը։
«Գոյ» թատրոնը վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր եւ միանար Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնին, դատարանի որոշում առայժմ չկա։
0Comments