Արցախի թեմի առաջնորդը այսօր Սբ․ Գայանե վանքում կմատուցի ճրագալույցի պատարագը

Մանրամասներ
արցախ

Հունվարի 5-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Պատարագի սկիզբը՝ 17։30-ին։

Հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագն է, որի ժամանակ ի լուր աշխարհի ազդարարվում է Քրիստոսի Ծնունդը, իսկ հունվար 6-ին Քրիստոսի Մկրտության խորհուրդն է կատարվում և Սուրբ Մյուռոնով օրհնվում է ջուրը և բաժանվում հավատացյալ ժողովրդին: