ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ Սուրբ Ծննդյան և գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ։
Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Շնորհավորելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդների շահերը լիովին բավարարում են բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացմանը և բազմաբնույթ կառուցողական համագործակցությանը։
0Comments