Ձեր ներքնազգեստի գույնը կարեւոր է՝ հատկապես Ամանորի գիշերը: Կախված նրանից, թե ինչ գույն եք ընտրում, այդպես էլ կդասավորվի ձեր կյանքը Նոր տարում, այդ թվում՝ սեռական կյանքը։
Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ հետեւյալ գույներին՝ կարմիր, սպիտակ, դեղին, սեւ, կանաչ, վարդագույն եւ կապույտ։ Յուրաքանչյուր գույն խորհրդանշում է տարբեր վիճակ, եւ ձեր ընտրած երանգը կարող է բացատրել, թե ինչ է պատրաստում ձեզ համար նոր տարին:
Կարմիր
Եթե ցանկանում եք նոր տարին սկսել սիրով, սիրավեպով կամ նորացված հարաբերություններով, ապա կարմիր ներքնազգեստը կարող է օգնել այդ հարցում: Թեեւ կարմիր ներքնազգեստը չի երաշխավորում սիրո տարի, այն կարող է բերել նոր սիրավոպեր, զուգընկերոջ հետ ավելի որակյալ ժամանակ անցկացնելու հնարավորություն կամ ինքնասիրություն:
Սպիտակ
Սպիտակը խորհրդանշում է մաքրությունը եւ խաղաղությունը։ Սա այն գույնն է, որը պետք է ընտրեք, եթե խաղաղություն եք փնտրում նոր տարում:
Դեղին
Ինչ երանգի էլ լինի դեղինը, այս գույնի ներքնազգեստ կրելը կարող է ձեր նոր տարին էլ ավելի պայծառ դարձնել: Դեղին գույնը հաճախ ասոցացվում է հարստության եւ բարգավաճման հետ, ուստի այս երանգի ընտրությունը կարող է բերել ֆինանսական շահ, աշխատանքի առաջխաղացում կամ նույնիսկ վիճակախաղում շահում:
Սեւ
Նրանց համար, ովքեր ցանկանում են դիմավորել նոր տարին հզորությամբ, սեւ ներքնազգեստը այդ վերահսկողությունը հաստատելու միջոց է: Ըստ Typeform-ի՝ սեւը խորհրդանշում է ուժ, նրբագեղություն, կարգավիճակ եւ պաշտոնականություն:
Կանաչ
Նոր տարին քավության եւս մեկ հնարավորություն է, իսկ կանաչ գույնը վերածնունդ է խորհրդանշում։ Թեեւ կանաչ ներքնազգեստը ձեզ ուղղակիորեն չի կանգնեցնի կյանքի նոր ուղու վրա, այն կարող է հանգեցնել նոր հանդիպումների, որոնք կարող են օգնել ձեզ ճիշտ ուղի ընտրել: Գույնը նաեւ խորհրդանշում է առողջություն եւ միասնություն:
Վարդագույն
Եթե ընտրեք վարդագույն ներքնազգեստ, կարող եք սպասել հաճելի հանդիպումների ու շփումների՝ ընկերների կամ գործընկերների հետ: Ըստ HunterLab-ի՝ այս գույնը կարող է ոգեշնչել մարդկանց սիրել, հոգ տանել եւ կարեկցել ուրիշներին:
Կապույտ
Ըստ Super Color Digital-ի՝ կապույտը կապված է առողջության եւ բուժման հետ: Եթե մտավոր եւ ֆիզիկական առողջությունը ձեզ համար առաջնահերթություն է, կապույտ ներքնազգեստ կրելը կարող է օգնել ձեզ չշեղվել ճիշտ ուղուց:
0Comments