Չնայած ցուրտ եղանակին, գիշերազգեստից հրաժարվելը` մերկ մնալով լավ քնելու լավագույն միջոցն է, ասում է քնի մասնագետ Սեմմի Մարգոտը, հաղորդում է Metro-ն։
«Ձեր մարմնի ջերմաստիճանը վճռորոշ դեր է խաղում քնելու ժամանակի որոշման հարցում», - նշում է փորձագետը: «Դա կապված է ձեր ցիրկադային ռիթմի, ներքին մարմնի ժամացույցի հետ, որը վերահսկում է ձեր քուն-արթնացման ցիկլը: Խորը քուն մտնելը կապված է ձեր մարմնի սառեցման հետ, ուստի մերկ քնելը թույլ կտա ձեր մարմնին սառչել»:
Բացի այդ, այն նաև հանգեցնում է «ֆիզիկական և էմոցիոնալ մտերմության ավելացման», քանի որ մաշկ-մաշկ շփումը մեծացնում է օքսիտոցինի արտադրությունը՝ սիրո հետ կապված հորմոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մերկ քնելը բազմաթիվ առավելություններ ունի։ Ըստ Healthline-ի՝ մերկ քնելը ոչ միայն օգնում է մարդկանց կարգավորել իրենց ցիրկադային ռիթմը և պահպանել մարմնի իդեալական ջերմաստիճանը, այլև լավացնում է քունը և այդպիսով նպաստում է մաշկի առողջացմանը։
Այն նաև նվազեցնում է սթրեսն ու անհանգստությունը, կանխում է քաշի ավելացումը, նվազեցնում է սրտի հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը, նպաստում է հեշտոցային առողջությանը, բարձրացնում է տղամարդկանց պտղաբերությունը, բարելավում է ինքնագնահատականը և կարող է բարելավել ռոմանտիկ հարաբերությունները:
0Comments