Մերկասառույց, դժվարանցանելի ճանապարհներ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

Մանրամասներ
Մերկասառույց, դժվարանցանելի ճանապարհ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Սեփանավանի ոլորաներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

«Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։