Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին (COP28) կապույտ և սպիտակ գույներով, խաչով փողկապ է կրել, որը համընկնում է հունական դրոշի գույների և խորհրդանիշի հետ:
Այս դետալն ուշագրավ է վերջին շրջանում Մեծ Բրիտանիայի և Հունաստանի միջև ծագած վեճի ֆոնին:
«Մեծ Բրիտանիայի և Հունաստանի դիվանագիտական սկանդալի ֆոնին Ռիշի Սունակի հետ հանդիպմանը Չարլզ III – ը ներկայացել է հունական դրոշով զարդարված փողկապով: Ընդամենը մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետը ներքաշվել է դիվանագիտական սկանդալի մեջ»,- ասվում է Bloomberg-ի հրապարակման մեջ:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի վերջին։ Սունակը չեղյալ էր հայտարարել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումը: Տարաձայնությունը կապված է Պարթենոնի քանդակների վերադարձի հետ: Հունաստանը հայտարարում է արվեստի գործերի գողության և ապօրինի արտահանման մասին։ Մեծ Բրիտանիան պնդում է, որ քանդակները օրինականորեն գնվել են, և այժմ դրանց օրինական սեփականատերը Բրիտանական թանգարանն է:
0Comments