Առաջիկա ժամերին Մակրոնը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ժամերին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսին:

«Շարունակելով խաղաղ կարգավորման որոնումները ՝ շաբաթը մի քանի անգամ խոսում եմ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ։ Առաջիկա ժամերին կրկին մտադիր եմ բանակցել նախագահ Պուտինի հետ», – ասել է Մակրոնը։