Արևմուտքն այլևս չի կարող հաղթել Ուկրաինայի հակամարտությունում, գրում է Newsweek-ը:
Պարբերականի հետ զրույցում ԱՄՆ Քոնգրեսի աշխատակիցը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ ուկրաինացիների հաղթանակի համար հարկավոր է ԱՄՆ-ի լայնամասշտաբ աջակցությունը:
«Ցավոք, մենք նման քայլի չենք գնա։ Այժմ խոսքն այն մասին է, թե արդյոք մենք ընդհանրապես կպահպանենք ընթացիկ կուրսը»,- ասել է նա:
Ինչպես կարծում են Քոնգրեսում Newseek-ի աղբյուրները, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավը կարող է խորացնել պառակտումը Քոնգրեսում Ուկրաինայի պատճառով:
«Ես կարծում եմ, որ Ուկրաինան խնդիր ունի, որը ժամանակի ընթացքում ավելի կմեծանա»,- եզրափակել է աղբյուրը։
0Comments