Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։
Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3,5 միլիոն մարդ։
Ընտրություններին մասնակցում է 18 կուսակցություն։ Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
Ընտրությունները պատմական են կոչվում, քանի որ արդյունքից է որոշվելու՝ երկիրը կշարունակի՞ եվրոինտեգրման ուղին, թե՞ կընտրի Մոսկվայի հետ մերձեցումը։
0Comments