Մերձավոր Արևելքում հոկտեմբերի 17-ից ի վեր ամերիկյան զորքերն առնվազն 46 անգամ հարձակման են ենթարկվել․ Պենտագոն

Մանրամասներ
ամն

Մերձավոր Արևելքում հոկտեմբերի 17-ից ի վեր ամերիկյան զորքերն առնվազն 46 անգամ հարձակման են ենթարկվել, հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով Պենտագոնի հաղորդումը։

Նշվում է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի վրա միակողմանի հարձակվել են 24 անգամ Իրաքում, 22 անգամ Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։

Պենտագոնը հավելել է, որ այս հարձակումների հետևանքով տուժել է 56 մարդ։