Իսրայելի իշխանությունները հետևում են Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույսը դնում են Ռուսաստանի իրավապահ մարմինների վրա, որ նրանք կպաշտպանեն իսրայելցիներին և հրեաներին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Իսրայելի ԱԳՆ-ի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ։
«Վարչապետի աշխատակազմը, արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության խորհուրդը հետևում են Ռուսաստանի հարավում` Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Իսրայելն ակնկալում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք լինեն, և վճռականորեն կգործեն ջարդարարների և հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված վայրի հրահրումների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Այս հայտարարությունը հնչել է, երբ մի քանի հարյուր մարդ բողոքի ցույց է կազմակերպել Մախաչկալայի օդանավակայանի մոտ, որտեղ Թել Ավիվից չվերթ է ժամանել։
Նրանք ստուգում էին ինքնաթիռներն ու մեքենաները հրեաներ գտնելու հույսով։
0Comments