Իսրայելական բանակն ավարտել է Գազայի հատվածում գործողության մեկ փուլը և անցել նոր փուլի, որը կշարունակվի մինչև նոր հրամանը։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ երկրի ռազմական ղեկավարության հետ իրավիճակը գնահատելու նպատակով կայացած հանդիպման արդյունքներով։
«Մենք անցել ենք պատերազմի մեկ փուլ: Այս գիշեր Գազայի հողը ցնցվեց: Մենք նաև ստորգետնյա հարվածներ ենք հասցրել, հարձակվել ենք ահաբեկիչների վրա բոլոր մակարդակներում, բոլոր վայրերում:
Բանակի հրահանգները պարզ են. գործողությունները կշարունակվեն, քանի դեռ նոր հրաման չի տրվել»,- ասել է նախարարը։
0Comments