Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը. Շարմազանով

Մանրամասներ
Նիկոլ փաշինյան էրդողան ալիև

Հայաստան՞,թե՞ էրմենիստան,սա է խնդիրը։

Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը,որն ունի ,անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։

Պատմությունը կրկնվում է։

Ինչպես եւ 100 տարի առաջ,այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել ։

100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում երկու բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։

Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։

Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը,օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։

Նույնը կրկնվում է այսօր։

Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։

Դրանից օգտվեցին թուրքերը,որոնք Փաշինյանին պարտադրում են իրենց կամքը։

Իսկ վերջինս դա հոժարակամ իրականացնում է՝ Հայաստանը դարձնելով թուրք-նատօական ֆորպոստ։

Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։

Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում,կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին։

Պատրանք է ,թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։

Կարծում եմ ,ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։

Հայաստանը պետք է գնա ոչ թե դեպի Թուրքիա ու ՆԱՏՕ,այլ զարգացնի հարաբերություններն իր բնական դաշնակիցներ ՌԴ-ի եւ Իրանի հետ։

Էդուարդ Շարմազանով