Իրականում մարդիկ, իսկ դրանք քիչ են այս ցանցային ու ոչ ցանցային աղմուկի մեջ, շատ լավ հասկանում են, թե ինչ կատաստրոֆիկ վիճակում ենք:
Դա միայն կարող են հասկանալ մարդիկ, ովքեր գիտեն ինչ է պետությունը, ովքեր պետությունում աշխատել են ու լավ գիտեն հայկական պետությունը:
Հենց միայն այն պարզ փաստը, որ շատերը էս վիճակում ձգտում են իշխանության, ցուցիչ է, որ նրանք բացարձակ գաղափար չունեն, թե ինչ վիճակում ենք, ինչ խնդիրներ ունենք ոչ միայն արտաքին, այլև` հատկապես ներսում. իրենց անգամ այս պայմաններում հետաքրքրում է միայն փառքը, իշխելու ներքին մղում և գումար աշխատելը:
Հիշե՛ք նիկոլը իշխանություն չի տալու. մինչև վերջ գնալու է, դիակների հարյուրավոր դիակների, հողեր հանձնելու վրայով: Նա անկեղծ է ու ասում էր, ես իզմեր չունեմ, դուք ձեր մասին մտածեք:
Մյուս կողմից դուք իրեն ասում եք դավաճան, բա էդ դեպքում ԱԺ-ում, դրանից դուրս, հանրային հարթակներում դավաճանի հետ ի՞նչ եք քննարկում:
Դուք իրեն մեղադրում եք երկիրը կործանելու մեջ, հետո սկսում եք հակադարձել, քննադատել, սխալ ու ճիշտ անել իր տեքստերը և իր ելույթները...))
Էստեղ մի հատ լավ ժպիտ:
Նիկոլը լավ գիտի ձեզ, դուք փող սիրող եք, ինքը լավ գիտի, որ դուք ունեք գին, հետևաբար որևէ խնդիր չի տեսնում:
Թերևս դեռ այսքանը:
Ալեն Ղևոնդյան
0Comments