Այս տարի ՀՀ հարավում որոշվելու է ռեգիոնի ճակատագիրը․ Ալեն Ղևոնդյան

Մանրամասներ
ալեն ղևոնդյան

Շատ հետաքրքիր գործընթացներ են ծավալվում ՀՀ-ի հարավային հատվածներում:

Մեկ գերտերություն, մեկ ռեգիոնալ տերություն (մյուսների մասին չեմ գրի) գործիքակազմի՝ ամենից տարբեր օղակներով շոշափելի ակտիվություն են ցուցաբերում դիրքավորման ու հիմնավորման ամենատարբեր մակարդակներում՝ ֆորմալից մինչև ամենավերջին ոչ ֆորմալ մակարդակ:

Ավելին՝ անգամ քաղաքական թիմերն են իրենց մեջ ներառում ամենատարբեր որակ-տեսակի, սակայն ծագումով հարավից մարդկանց:

Այս տարի հարավում որոշվելու է ռեգիոնի ճակատագիրը:

Վատիկանն էլ էստեղ Ֆրանսիայով է ցանկանում խաղալ:

Հ.Գ. Հնդկաստանից ձեռք բերված հրետանային համակարգերի արկերը տվե՞լ են, թե ասել են, որ չկա չունենք, երբ լինի կտանք: Միգուցե դրանք երբեք չեն էլ լինելու...

Ալեն Ղևոնդյան