Այսօր ֆանտաստիկ լուր եղավ, որ Getcontact ծրագրի միջոցով ՀՀ-ից 280000 քաղաքացու տվյալ է գնացել Ադրբեջան/Թուրքիա:
Եթե չգիտեք դա ինչ է, պարզ մի բան. ոնց էլ լինի ՊՆ-ից, ԱԱԾ-ից, ՆԳՆ-ից որևէ կոնտակ կունենաք ձեր հեռախոսներում, որի անվան առաջ գրած է տվյալ անձի աշխատանքի վայրը:
Հետևաբար, երբ ձեր հեռախոսի տվյալները հայտնվում են թշնամու ձեռքում, իր մոտ են հայտնվում նաև ձեր հեռախոսի ողջ ցանկը՝ կոնկրետ ուժայինների տվյալները անձնական իդենտիֆիկացիայով: Դուք մոտավոր հասկանու՞մ եք, որ իրենց հաջողվել է մի գործիքով բացահայտել՝ ասենք ԱԱԾ-ի աշխատողների մի զգալի մասին կոնկրետ անունով ազգանունով, աշխատավայրով:
Դե ինչ ասեմ, բա ծափ տվեք արա... ես չեմ խոսում Արցախի ԱԱԾ-ի ու ՊԲ-ի անձնական գործերը այնտեղ թողնելու թեմայի մասին, որ հիմա կարծես Ադրբեջանի ձեռքում է...
Երբ պետությունը վաղուց մեռած է...
Ալեն Ղևոնդյան
0Comments