Այսօր ֆանտաստիկ լուր եղավ․ Getcontact-ով ՀՀ-ից 280000 քաղաքացու տվյալ է գնացել Ադրբեջան/Թուրքիա

Մանրամասներ
Getcontact

Այսօր ֆանտաստիկ լուր եղավ, որ Getcontact ծրագրի միջոցով ՀՀ-ից 280000 քաղաքացու տվյալ է գնացել Ադրբեջան/Թուրքիա:

Եթե չգիտեք դա ինչ է, պարզ մի բան. ոնց էլ լինի ՊՆ-ից, ԱԱԾ-ից, ՆԳՆ-ից որևէ կոնտակ կունենաք ձեր հեռախոսներում, որի անվան առաջ գրած է տվյալ անձի աշխատանքի վայրը:

Հետևաբար, երբ ձեր հեռախոսի տվյալները հայտնվում են թշնամու ձեռքում, իր մոտ են հայտնվում նաև ձեր հեռախոսի ողջ ցանկը՝ կոնկրետ ուժայինների տվյալները անձնական իդենտիֆիկացիայով: Դուք մոտավոր հասկանու՞մ եք, որ իրենց հաջողվել է մի գործիքով բացահայտել՝ ասենք ԱԱԾ-ի աշխատողների մի զգալի մասին կոնկրետ անունով ազգանունով, աշխատավայրով:

Դե ինչ ասեմ, բա ծափ տվեք արա... ես չեմ խոսում Արցախի ԱԱԾ-ի ու ՊԲ-ի անձնական գործերը այնտեղ թողնելու թեմայի մասին, որ հիմա կարծես Ադրբեջանի ձեռքում է...

Երբ պետությունը վաղուց մեռած է...

Ալեն Ղևոնդյան