Շվեյցարական Բազելի կայարանից ոչ հեռու ռելսերից դուրս է եկել արագընթաց ICE (Intercity-Express) գնացքը, որը Բեռլինից ընթանում էր հանգստավայրային Ինտերլակեն, հաղորդվում է Շվեյցարիայի երկաթուղու կայքում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ պատահարի պահին գնացքում եղել է 240 մարդ: Վթարից հետո բոլոր ուղեւորներին տարհանել են, նրանցից ոչ մեկը չի վնասվածքներ չի ստացել: Կայքում չի հաղորդվել գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը:
0Comments