Կուզբասում սև ձյուն է տեղացել

Տարածաշրջանի բնակիչները սոցիալական ցանցերում տեղադրել են լուսանկարներ

Սև ձյուն՝ սև տրամադրություն. Կուզբասի միանգամից մի քանի քաղաքներ  ծածկվել են անսովոր տեղումներով: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

Տարածաշրջանի բնակիչները սոցիալական ցանցերում տեղադրել են լուսանկարներ և գրել, որ սպիտակ ձյուն իրենք չտեսան, իսկ սևը դարձել է հաճախակի։

Սև ձյան պատճառը դարձել է ածխի փոշին, որը հայտնվել է օդում Պրոկոպևսկի վերամշակման գործարանում անսարքության պատճառով։

Այժմ դատախազությունը ստուգում է, թե արդյոք գերազանցվել է օդի աղտոտման չափանիշները։ Տարածաշրջանի ղեկավարությունը կարծում է, որ սև ձայն մեջ իրենց նպաստն ունեն նաև տրանսպորտը, անբարենպաստ եղանակը։