Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Անկախ նրանից, թե Թաթուլ Հակոբյանը ներողություն կխնդրի ապատեղեկատվության (գուցե զրպարտության) համար, թե արդարացումներ կշարադրի, ցավը այն է, որ նա արդեն արել է իր սև գործը։
Օրեր շարունակ թիրախավորելով մարդուն, և դա հրամցնելով, թե իբր հայկական ընդդիմադիր դաշտի հետ կապեր, և այլն... մարդը ո'չ միայն անձի ու անհատի էր ոչնչացնում, այլ փորձ էր արվում լռեցնել նրանց, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեին` նրանց նույնացնելով թիրախավորված անձի հետ։
Այս դեպքում թող որ յուր խիղճն իրեն դատավոր»։
0Comments