Apple-ը մեղադրվում է մարդու մահվան մեջ՝ iPad-ի պայթյունի պատճառով

Տղամարդը մահացել էր իր տանը՝ հրդեհից

Նյու Ջերսիի բնակչուհի Ջուլիա Մեոն դատի է տվել Apple-ին հոր մահվան պատճառով, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Patently Apple-ին։

Տղամարդը մահացել էր իր տանը՝ հրդեհից։ Կինը կարծում է, որ հրդեհն սկսվել է iPad-ի պատճառով։

Եթե պայթյունի պատճառը իսկապես պլանշետն է, Apple-ը պատասխանատվություն կկրի մարդու մահվան համար։ Մեոն պահանջում է դրամական փոխհատուցում եւ դատական ծախսերի վճարում հաղթանակի դեպքում։

iPad-ի մոդելը կինը չի նշել։ Անհայտ է նաեւ՝ արդյո՞ք սարքը փոխել է կուտակիչը եւ ի՞նչ լիցքավորման սարքով է լիցքավորվել. օրիգինա՞լ, թե՞ այլ արտադրության։

Լիթիում-իոնային մարտկոցները կարող են պայթել։ Իհարկե, նման բան հազվադեպ է պատահում. միջինը 10 միլիոն կուտակիչից պայթում է մեկը։