«Ղարաբաղում կան որոշ զինված խմբեր, որոնք թաքնվում են»։
Այս մասին ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Հիմա տեղի է ունենում տարածքները զինված խմբավորումներից մաքրելու գործընթաց:
Մեր տվյալներով՝ դեռ կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են: Սեպտեմբերի 20-ից հետո սադրանքներ են եղել։
Տարածքը բավականին մեծ է՝ լեռնային, անտառապատ, ուստի ժամանակ կպահանջվի՝ այն ամբողջությամբ զինված խմբավորումներից մաքրելու համար»,- հայտարարել է Ալիևը:
0Comments