Արայիկ Հարությունյանին ՌԴ ԱԴԾ-ի 5-րդ ծառայությունից են զանգել, ասել` հերի՛ք է, դու մեզ խաբում ես․ Սամվել Բաբայան

Մանրամասներ
Արայիկ Հարությունյան Սամվել Բաբայան

Արայիկ Հարությունյանին Ռուսաստանի ԱԴԾ-ի (Անվտանգության դաշնային ծառայություն, ФСБ - խմբ․) 5-րդ ծառայությունից են զանգել, ասել` հերիք է, դու չես կարողանում, որովհետև մեր մյուս լրտեսներն ասում են, որ դու խաբում ես:

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ մանրամասնելով, որ մյուս լրտեսներն են նախկին նախագահները:

«Նախկին նախագահները զեկուցում են, որ Արայիկն ամբողջ ճշմարտությունը չի պատմում, ձեզ խաբում են։ Արայիկին հանում են, բերում են նորին»,- ասաց Սամվել Բաբայանը:

Հարցին, թե որն է եղել նախկին նախագահների դերակատարումն այս հարցում, Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Իրենք հավաքվում են երեքով՝ Արայիկն էլ իրենց հետ, որոշում և փոխում այս մեկով, ով շատ է ստում»։

Բաբայանի խոսքով՝ ԱՀ նախկին նախագահները որոշումը կայացրել են և նույն գիշերն ինքը հրավիրվել է ԱԺ, որտեղ իրեն ասել են, որ Բաքվից հրահանգ են ստացել, վերջնագիր է ներկայացվել՝ նախագահ ընտրելու պարագայում Ադրբեջանն ուժ է կիրառելու։

Ճշտող հարցին՝ ստացվում է, որ Բաքուն նախազգուշացրե՞լ է այդ մասին, Բաբայանը դրական պատասխան տվեց։