Ոնց որ թռնելը չստացվեց․ Ալիևը Փաշինյանից պահանջում է․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
Ալիև նիկոլ

Ադրբեջանի նախնական պլանում հարձակումը պետք է լիներ Հայաստանի վրա։ Բայց Փաշինյանը Արևմուտքի հետ գնալով գործարքի կասեցրեց այն։ Արդյունքում Ալիևը իր հարվածը ուղղեց դեպի գործարքից դուրս մնացած "անտեր" Արցախին։

Այս իրավիճակում ավելի լավ կլիներ եթե հարվածը ընդուներ հենց ՀՀ-ն, այլ ոչ թե շրջափակված ու սովից մաշված Արցախը։ Բայց մարդամեկը հերթական անգամ "փրկեց մեզ" պաստավկա անելով արցախցիներին։

Իսկ որ սկզբնական սլաքը ուղղված էր հենց Հայաստանի վրա պարզ ու բաց հայտարարում էր Ալիևը։ Եվ բացատրում էր թե ինչի համար։

Ըստ Ալիևի Փաշինյանը հայտարարելով Ղարաբաղը Ադրբեջանի մաս պարտավորություն է վերցրել դեմոնտաժ անել իր բառերով ասած Ղարաբաղի պսեվդոպետական համակարգը։ Այսինքն Ալիևը Փաշինյանից պահանջում է ապահովել հայտարարության բովանդակային մասի իմպլեմենտացիան։

Փաշինյանը ի սկզբանե կարծել է թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունն կանի ու կթռնի։ Բայց ոնց որ թռնելը չստացվեց ու հերթական անգամ ընկավ թակարդը։ Այստեղից էլ առաջացել են այն խոսակցությունները թե Փաշինյանը չի կատարում իր վրա վերցրած պարտավորությունները։

Վահրամ Մարտիրոսյան