Մարդասիրական օգնությամբ ֆրանսիական շարասյունն ուղևորվել է դեպի Կոռնիձոր

Մանրամասներ
արցախ ֆրանսիա օգնություն

Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունն այսօր վաղ առավոտյան Երևանից շարժվեց դեպի Հակարիի կամուրջ։

Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գավինը։

«Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից նախաձեռնած օգնության շրջանակում 10 բեռնատարից կազմված շարասյունը այս առավոտ Երևանից շարժվեց դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման», - գրել է նա։