Եթե բեռնատարները Աղդամից մտան Ստեփանակերտ, առաջին ճեղքման փորձը կհաջողեն

Մանրամասներ
բեռնատար

Բաքվից Ստեփանակերտ է ուղևորվել երկու մեծ բեռնատար, 40 տոննա բեռով:

Ըստ ադրբեջանական աղբյուրների հումանիտար օգնությունն ուղարկում է Կարմիր կիսալուսնի կազմակերպությունը, երևի Կարմիր խաչի նման մի կառույց է:

Հաղորդում են, որ հետո պատրաստ են նորից ուղարկել:

Այ քեզ արևելյան խորամանկություն, այ քեզ դիվանագիտություն:

Սա նպատակ ունի ըստ իրենց մտածելակերպի դիմակազերծել հայերի կազմակերպած կեղծ հումանիտար աղետը:

Հիմա, եթե երկու բեռնատարները Աղդամից մտան Ստեփանակերտ, առաջին ճեղքման փորձը կհաջողեն:

Շուտով Կոռնիձոր մոտ տեղ կհասնեն նաև ֆրանսիական բեռնատարները, ասում են օգոստոսի վերջերին:

Այսպիսով Արցախի սահմաններին հումանիտար բեռների խցանում է, Արցախի ներսում հումանիտար աղետ, անցակետում երիտասարդների առևանգում, սահմաններում կրակոցներ և զոհեր, Երևանում քաղաքային ընտրություններ, իսկ մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մոնիտորինգ:

Նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակազրկում որքան հնարավոր է, որն ավելի ցցուն է դառնում Մակրոնի հրապարակային հայանպաստ ելույթներից:

Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա:

Ինչպես կասեր հանրահայտ 01-99 ֆիլմի հերոսը «էս ինչ հաշիվ ա», կամ «մի հատ կանգնեք տեսնենք՝ ով ում բարեկամն ա»:

Գարիկ Քեռյան

1