«Ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի զբաղվեք Արցախի «փրկությամբ»». Մետաքսե Հակոբյան

Մանրամասներ
մետաքսե հակոբյան

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Անբարո՛ աշխարհ, արնախում ադրբեջան, ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին... դուք տեսնո՞ւմ եք այդ աչքերում հոգսը, տառապանքը, զարմանքը, թե ինչպես և ինչու են իրենք զրկված ապրելու իրավունքից... դուք տեսնո՞ւմ եք այդ հոգսից ճկված փխրուն ուսերը... դուք տեսնո՞ւմ եք պատանիներին, որ ընտանիքի բեռը վերցրած, արժանապատվորեն պայքարում են... նորից պատանիները... պատանիները, որոնց թիկունքում «հաղթում էիք»... պատանիները, որոնք դիմակայում են, իսկ դուք իրենց թիկունքում իրենց ապագան եք սակարկում...

Հ.Գ. ճամպրուկները կապած, ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի զբաղվեք Արցախի «փրկությամբ», ձեր հոգիները փրկեք, եթե հնարավոր է:

Արցախն անգին է, Արցախն իմ ու մեր շունչն է, Արցախից անդին Արցախ չկա՛...

ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵՄ՝ ԵՍ ՈւՐԻՇ ՏԵՂ ԱՐՑԱԽ ՉՈւՆԵՄ Ու ՈՉ ՈՔ ԱՅՆ ԻՆՁՆԻՑ ՉԻ ԽԼԵԼՈւ...»:

Մետաքսե Հակոբյան