Մանրաքայլ վազքը կարող է պայքարել «ճարպակալման գեների» դեմ

Մանրամասներ
Մանրաքայլ վազք

Մանրաքայլ վազքը կարող է հակազդել, այսպես կոչված, «ճարպակալման գեներին»:

Չինացի գիտնականների անցկացրած հետազոտության շրջանակում վերլուծվել են Թայվանի բիոբանկում պահվող 30-70 տարեկան 18 424 չինացիների տվյալները: Դրանք վերաբերում էին գենետիկ տվյալներին, մարմնի զանգվածի ինդեքսին (ՄԶԻ), կենսակերպին, վնասակար սովորություններին, սննդակարգին եւ ֆիզիկական ակտիվությանը:

Այնուհետեւ գիտնականներին հաջողվել է նույնականացնել տարբեր գեների 97 տարբերակները, որոնք ճարպակալման հավանականության հետ փոխկապակցված էին մեկ կամ մի քանի չափանիշով (ՄԶԻ, օրգանիզմի ընդհանուր զանգվածից ճարպի տոկոսը, իրանի շրջագիծը, ազդրերի շրջագիծը, իրանի շրջագծի հարաբերակցությունը ազդրերի շրջագծին):

Պարզվել է, որ կանոնավոր ֆիզիկական վաժություններն օգնում են ճարպակալման դեմ պայքարել անգամ նրանց, ովքեր դրա հանդեպ գենետիկ նախահակվածություն ունեն: Ընդ որում՝ առավել արդյունավետ միջոց է մանրաքայլ վազքը, երկրորդ տեղում է լեռնագնացությունը, այնուհետեւ՝ քայլքը, պարերի որոշ տեսակներ եւ ուժային յոգան:

Փորի շրջանում ճարպաշերտերի ավելցուկի (կենտրոնական ճարպակալում) դեպքում առավելագույն արդյունավետություն են ցուցադրել թայցզիի պարապմունքները եւ սեղանի թենիս խաղալը:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են PLoS Genetics ամսագրում:

1