Վահանագեղձի ֆունկցիայի խանգարման 7 նշան, որ անտեսում եք ամեն օր

Դուք դա պետք է իմանաք

1

Թվով յոթ ախտանշաններ կարող են վկայել վահանագեղձի ֆունկցիայի խանգարման մասին,  և դրանք ուղղակիորեն կապված են նյութափոխանակության խանգարման և ընդհանուր ինքնազգացողության հետ: Չնայած մենք բավարար ուշադրություն չենք դարձնում, սակայն վահանագեղձը շատ կարևոր է: Այն օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաների հետ է կապված: Վահանագեղձը տեղակայված է պարանոցի շրջանում և հիմնականում արտադրում է հորմոններ, որոնք օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, և, եթե արտադրվեն սխալ հորմոններ, ապա կխաթարվի մարմնի բնական հավասարակշռությունը:

Երբեմն վահանագեղձի խանգարումներն ախտորոշելը բավականին բարդ է, քանի որ շատ մարդիկ չեն նկատում նախանշանները: Այդ պատճառով էլ Ձեզ ենք ներկայացնում վահանագեղձի խանգարման 7 հիմնական ախտանիշերը: Դուք դա պետք է իմանաք:

  1. Դող կամ անհանգստություն: Եթե վահանագեղձն արտադրում է չափազանց շատ հորմոններ, ապա գործ ունենք հիպերթիրեոզի հետ: Այդ դեպքում Դուք հոգնածություն կզգաք, դյուրագրգիռ կլինեք և հուզված, քանի որ նյութափոխանակությունը շատ արագ է կատարվում: Դուք նաև ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ կունենաք:
  2. Փոփոխված մենթալ ռեակցիա: Եթե Ձեզ մոտ վահանագեղձի հորմոնները քիչ են արտադրվում, ապա դա խոսում է հիպոթիրեոզի մասին: Այդ պարագայում միշտ հոգնած ու քայքայված վիճակում եք լինում: Փոխվում է քաշը. այն կարող է ավելանալ, մինչդեռ հիպերթիրեոզի ժամանակ քաշի կորուստ է նկատվում:
  3. Տարօրինակ ցավեր: Եթե Դուք կանոնավոր կերպով մկանացավեր, հոդացավեր ունեք կամ առանց պատճառի թուլություն եք զգում, ապա հնարավոր է, որ վահանագեղձի հետ կապված խնդիրներ ունեք:
  4. Անսովոր դաշտան: Հիպոթիրեոզը կարող է հանգեցնել տևական ծանր դաշտանի, իսկ հիպերթիրեոզը հաճախ ուղեկցվում է շատ կարճատև դաշտանով:
  5. Ուռածություն: Հիպոթիրեոզը կարող է փքվածության և փորկապության պատճառ դառնալ: Այտուցվել կարող է նաև դեմքը:
  6. Ջերմաստիճանի անսովոր ընկալում: Վահանագեղձի խանգարում ունեցող մարդիկ հաճախ նկատում են, որ ջերմաստիճանի իրենց ընկալումը տարբերվում է մնացածից: Հիպոթիրեոզ ունեցող անձինք տարօրինակ ցուրտ են զգում, իսկ հիպերթիրեոզ ունեցողները` անսովոր շոգ:
  7. Փոփոխություններ: Մազերի բարակելը կամ թափվելը կարող են պայմանավորված լինել հիպոթիրեոզով: Վահանագեղձի խանգարումներ ունեցող մարդիկ նաև գունատ կամ դեղնագույն են թվում:

Հիպոթիրեոզի նշաններն են` մազերի թափվելը, հստակ դատելու անկարողությունը, վահանագեղձի  չափերի մեծանալը, դանդաղ սրտխփոցը, ուժեղ հոգնածությունը, ցրտի  նկատմամբ զգայունությունը, չոր մաշկը, քաշի ավելացումը, այտուցը, հիշողության կորուստը, փորկապությունը, դաշտանային ցիկլի խանգարումը, դեպրեսիան, տրամադրության անկումը, մկանացավը և հոդացավը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:

Հիպերթիրեոզի նշաններն են` մազաթափություն, աչքերի դուրսպրծունություն, վահանագեղձի չափի մեծացում, հաճախախփություն, դող, շոգին դիմանալու անկարողություն, քնի խանգարում, քաշի կորուստ, շնչարգելություն, փորլուծություն, մեծ ախորժակ, դաշտանային ցիկլի խանգարում, մկանային թուլություն, քրտնարտադրություն, անհանգստության զգացողություն, նյարդային վիճակ, դեպրեսիա, տրամադրության անկում:

Սթրեսի նվազում: Վահանագեղձի բնական գործունեությունը կախված է մակերիկամներից:  Չափազանց մեծ սթրեսը կարող է վնասել մակերիկամները և հանգեցնել վահանագեղձի խնդիրների: Աշխատեք սթրեսից ազատվել մեդիտացիայի կամ յոգայի օգնությամբ:

Ավելացրեք յոդի օգտագործումը: Եթե Դուք բավարար քանակությամբ յոդ չեք ստանում, ընդունեք յոդ պարունակող հավելումներ կամ սկսեք ջրիմուռ ուտել: Աղի որոշ տեսակներ նույնպես կարող են յոդ պարունակել:

Ազատվեք արծաթից: Ատամների ամալգամով արծաթե պլոմբները հաճախ սնդիկ  են պարունակում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ վահանագեղձի վրա:

Մի օգտագործեք գլյուտեն: Ձեր սննդակարգում գլյուտենի և հատիկեղենի քանակի նվազեցումը իսկապես կարող է օգտակար լինել վահանագեղձի համար, և սա հատկապես խորհուրդ է տրվում Հաշիմոտո հիվանդություն ունեցող մարդկանց: Սա վահանագեղձի խանգարման տեսակ է:

Ավելացրեք սելենիումի  մակարդակը: Սա ևս մի հանքանյութ է, որն օգնում է վահանագեղձի նորմալ կենսագործունեությանը: Սելենիումի բավարար չափաբաժին կարող եք ստանալ բրազիլական ընկույզ, սունկ, սաղմոն, տավարի միս և արևածաղկի սերմ Ձեր սննդակարգի մեջ ներառելով:

Խուսափեք պլաստիկե տարաների մեջ պահվող մթերքներից կամ խմիչքներից, քանի որ դրանցում պարունակվում է քիմիկատ, որը խաթարում է հորմոնալ ֆոնը և էնդոկրին համակարգը ու կարող է վնասել վահանագեղձը: Օգտվեք չժանգոտվող պողպատից կամ ապակյա տարաներից:

Ածխաջրածինների մակարդակի նվազեցում: Ածխաջրածինների շատ տեսակներ էստրոգենի մակարդակը բարձրացնող շաքար են պարունակում: Այս հորմոնի բարձր մակարդակը կարող է վնասել վահանագեղձին, պետք է խուսափել դրանից:
Ազատվեք բրոմից և ֆտորից, ավելի ճիշտ` դրանց ազդեցությունից: Դրանք խանգարում են յոդի յուրացմանը, որն այնքան անհրաժեշտ է վահանագեղձի նորմալ կենսագործունեության համար: Բրոմ պարունակվում է բուսայուղի և մակարոնեղենի մեջ, իսկ ֆտոր` ատամի մածուկի: