Երևանում բախվել են դերասան Սուրեն Փահլևանյանի Toyota-ն և 33-ամյա վարորդի Mercedes-ը

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Կարեն Շ.-ն

Երեւանում, մարտի 27-ին, ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 18 շենքի մոտ բախվել են Երեւանի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Շ.-ի վարած Mercedes մակնիշի 35 TV 232 համարանիշի, 34-ամյա Սուրեն Փահլեւանյանի վարած Toyota մակինիշի 36 AF 737 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւոր Երեւանի բնակիչ 30-ամյա Սոնա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Կարեն Շ.-ն, որը Mercedes-ով բախվել է Փահլեւանյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Toyota-ին։ Աղբյուրը հայտնում է, որ Ս․ Փահլեւանյանը հեռուստասերիալներում հանդես եկող դերասան է։