Արագածոտնում ցուլը հարվածել է իրեն խնամողին, նա տեղում մահացել է

Մանրամասներ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակչին պատկանող հողամասում գտնվող անասնագոմի մոտ կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ մահացածը նույն գյուղի բնակիչ 73-ամյա Լիդա Հ.-ն է։

Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ Լիդա Հ.-ի մահվան պատճառը եղել է ընտանիքին պատկանող ցուլի հասցրած հարվածը։