Մտածեք ձեր հայրենիքի, ձեր երեխաների մասին, որ չդառնաք սեւազգեստ, ինչպես մենք. Աստղիկ Գալեյան. VIDEO

Մանրամասներ

Մեր գործը քնում է, դրա համար ենք այստեղ։ յս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Ապրիլից մենք ոտքի ենք կանգնել, այսօր այստեղ ենք, ո՞վ կա հասարակ քաղաքացի, ոչ զոհվածի ծնող, որ այսօր այստեղ է։ Շատ քիչ այդպիսի մարդ կա։ Մենք ոտքի ենք կանգնել։ Իմ պատկերացմամբ երեկ հրապարակը պետք է մարդկային բազմությունից ուղղակի  տրաքեր, բայց անտարբերություն է։ Այն, ինչ անցել ենք մենք, շատ ցավոտ է։ Այդ ցավի հետ մեկտեղ մենք պայքարում ենք։

Ժողովուրդ, եկեք միացեք ծնողներին,  այլապես կկորցնենք այն, ինչ դեռ ունենք ու կյանքի գնով պահվում է։ Մտածեք ձեր հայրենիքի, ձեր երեխաների մասին, որ չդառնաք սեւազգեստ, ինչպես մենք»,-ասաց նա։

Մեկ այլ ծնող էլ անդրադարձավ երեկվա ողբերգական դեպքին՝ նշելով. «Մեզ մոտ անպատժելիություն ու ամենաթողություն է։ Եթե ժամանակին մեղավորները պատժված լինեին, երեկվա դեպքն էլ չէր լինի։ Տպավորություն է, որ կարծես ծրագիր լինի, որ մի քանի ամիսը մեկ մեր շարքերը պետք է համալրվեն որոշակի քանակով ծնողներով։  Դա ավելի 50 տարի առաջվա շատ գոմի էր նման, քան զորամասի, կարծես հատուկ արած լինեին»։