Ընկերների հետ որսի ժամանակ հրազենային վնասվածք ստացած 22-ամյա տղան մահացել է

Մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երեւանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։

Վերջինս հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 08:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Քաղաքացին նշված կենտրոն էր տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել էր հրազենային վնասվածք: Սպիտակի բժիշկները մի քանի ժամ պայքարում էին նրա կյանքի համար: