«Հայաստանի գործող կառավարության ստրատեգիան խափանվում է. արել են բոլոր հնարավոր սխալները». Ստեփան Դանիելյան

Մանրամասներ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի գործող կառավարության ստրատեգիան խափանվում է։

Այն հաշվարկը, որ արցախցիները կկոտրվեն եւ կլքեն իրենց հայրենիքը, չի ստացվում։

Երկրի ներսում, իրենց համար ճակատագրական Երեւանի ընտրություններից առաջ, իրենց դեմքը փրկելու համար, ուշացումով, դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

Սակայն, ՄԱԿ ԱԽ դիմելուց առաջ, իրենք պետք է ճիշտ քաղաքականություն վարեին, որպեսզի լինեն արդյունքներ, այնինչ, արել են բոլոր հնարավոր սխալները։

Դա միտումնավոր է արվել, թե ոչ, հետագայում կպարզվի»:

Ստեփան Դանիելյան