«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 506 532 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1մլն 322 հազար դոլար:
Տեղեկացանք, որ ՔՊ-ին կլորիկ գումար փոխանցած գործարարների թվում է Արցախից փախած, Հայաստանում իր բիզնեսը ծաղկեցնելով զբաղված Արման Հակոբջանյանը:
Իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է իր աղմկահարույց գնումներով, ևս վճարել է ՔՊ ֆոնդին:
Հիշեցնենք, որ վերջինս արտոնյալ պայմաններով գնել էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը 5 մլրդ դրամով, ինչպես նաև նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող շքեղ բնակարանի գնորդն էր՝ «փակովի տարբերակով»:
ՔՊ-ի դրամահավաքին մասնակցած գործարարներից են նաև «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, «Վիվառո» ընկերության սեփկանատերեր Վահե և Վիգեն Բադալյանները, որոնցից Վիգեն Բադալյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է:
Նրանք, չի բացառվում, ուղիղ իրենց անունով արած չլինեն պարտադիր նվիրատվությունը»:
Մանրամասները՝ թերթի համարում:
0Comments