Ծեծել, կապել ու թալանել են ՊՍԺ-ի դարպասապահին ու նրա ընկերուհուն

Մանրամասներ

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի 24-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, ինչպես նաև նրա ընկերուհին՝ 26-ամյա մոդել Ալեսիա Էլեֆանտեն, ավազակների հարձակման զոհ են դարձել։ Այս մասին հայտնում է L'Équipe-ը։


Հուլիսի 21-ի գիշերը մի քանի մի քանի չարագործ ներխուժել են Փարիզում գտնվող ֆուտբոլիստի տուն։ Զենքի սպառնալիքով նրանք ծեծել ու կապել են Դոննարումային ու Էլեֆանտեին, իսկ հետո տանից գողացել են թանկարժեք տարբեր իրեր՝ ընդհանուր 500 հազար եվրո արժողությամբ։ 

Դոննարումային և նրա ընկերուհուն հաջողվել է փախչել։ Նրանք հասել են մոտակա հյուրանոց, որի աշխատակիցները շտապօգնություն են զանգահարել: Ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել են թեթև վնասվածքներ, իսկ նրա սիրելին չի տուժել, հաղորդում է France Presse գործակալությունը։ 

«Նրանք ցնցված են կատարվածից, բայց հաղթահարում են այս սարսափելի իրավիճակը։ Այժմ երկուսն էլ օգնում են ոստիկանությանը հետաքննության մեջ»,- ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը։