Գեղարքունիքում շները տոպրակը քաշելով` նորածնին հասցրել են գյուղացու տան հետնամաս. Նրանք նորածին տղային չեն վնասել

Մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տոպրակի մեջ թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս։ 

ArmeniaSputnik-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը հայտնել է, որ բնակչուհին 10։30 բակի հետնամասում հավաքված շներ է տեսել, հեռացրել նրանց այդ հատվածից, հետո տեսել է դեղին տոպրակ, որում գտել է երեխային ու զանգել է ոստիկանություն։

Ենթադրում են, որ երեխային թողել են մատուռում, այնտեղից արդեն շները քաշելով գյուղացու տան մոտ են հասցրել։

Գյուղապետի խոսքով, շները նորածին տղային չեն վնասել, միայն տոպրակն էր քաշելուց մի քիչ պատառոտվել։