Վիտալի Բալասանյանը դեռ հիվանդանոցում է, նրա՝ ձերբակալված մերձավոր ազգականներն արդեն ազատ են արձակվել

Մանրամասներ

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի՝ նախօրեին ձերբակալված որդին՝ Արթուր Բալասանյանը, եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը, քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանն արդեն ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ սրտի հետազոտման։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Նշենք, որ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է երեկ եւ նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ շարունակում է գտնվել, իրականացվել է կորոնարոգրաֆիա։ Ինչպես Վիտալի Բալասանյանին, այնպես էլ՝ ձերբակալված եւ ազատ արձակված ազգականներին, այս պահի դրությամբ, մեղադրանք առաջադրված չէ։ Քննիչները Վ.Բալասանյանին միայն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու որոշմանն են ծանոթացրել։

Նշենք, որ դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը։

Պաշտպանն արդեն վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։