Արցախի բնակիչների համար փախստականի վկայականների տրամադրման ժամկետը երկարացվեց ևս 1 տարով

Մանրամասներ
տարհանում արցախ

ԼՂ բնակիչների համար փախստականի վկայականների տրամադրման ժամկետը երկարացվեց ևս 1 տարով, որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում։

070 կոդով վկայականներն ու անձնագրերը, որոնք տրվել են ԼՂ բնակիչներին, վավեր են, եթե Հայաստանի սահմանը հատելիս դրանք ներկայացվում են փախստականի վկայականի հետ միասին: 

Փախստականի վկայականների ավտոմատ` առանց նորերի տպագրման, երկարաձգման հնարավորությունը նախատեսվում է թողնել նաև հետագա տարիներին։