«Zuzana 2». Ուկրաինան և Սլովակիան միասին հաուբիցներ կարտադրեն

Մանրամասներ

Ուկրաինան և Սլովակիան համատեղ կարտադրեն 155 միլիմետրանոց «Zuzana 2» հաուբիցներ, համապատասխան պայմանագիրը ստորագրվել է:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Պայմանագիր է ստորագրվել 16 «Zuzana 2» ինքնագնաց հաուբիցների արտադրության վերաբերյալ։

Իհարկե, մենք աշխատում ենք հրանոթների և արկերի այլ համատեղ արտադրության համար։ Դա շատ կարևոր է»,-հայտարարել է Զելենսկին։