Բլինկենը ժամանել է Կիև

Մանրամասներ
Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և կքննարկի մարտադաշտում տիրող իրավիճակը։ 

Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Պետքարտուղարը նրանց և նախագահի հետ կքննարկի մարտական գործողություններում նոր զարգացումները, ԱՄՆ-ի անվտանգային և տնտեսական աջակցության ազդեցությունը, ինչպես նաև ԱՄՆ երկարաժամկետ պարտավորություններն ու ջանքերը՝ Ուկրաինան տնտեսապես վերականգնելու համար:

Ապրիլի վերջին ԱՄՆ իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության տրամադրման փաթեթին: