Քիմ Քարդաշյանը Մբապեի հետ սիրավեպ է սկսել. ՖՈՏՈ

Մանրամասներ

ԱՄՆ-ում արձակուրդն անցկացնող Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Հեմփթոն քաղաքում մասնակցել է գործարար Մայքլ Ռուբինի կազմակերպած «սպիտակ երեկույթին»։

Նա լուսանկարվել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ։ Լուսանկարը հրապարակվել է Քարդաշյանի ինստագրամյան էջում։

Համացանցում շարունակում են տարածել Քիմ Քարդաշյանի ու  «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ համատեղ լուսանկարները։ Լուսանկարներից հետո արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ ֆրանսիացի հարձակվողի ու հայազգի մոդելի միջև սիրավեպ է սկսվել։ Լուսանկարները տարածվել են Նյու Յորքի Լոնգ Այլենդ քաղաքի Rubin’s Hamptons նստավայրից, որտեղ Fanatics-ի գործարար և գործադիր տնօրեն Մայքլ Ռուբին կազմակերպել է զանգվածային երեկույթ Անկախության օրվան նվիրված։

Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր հայտնի դեմքեր՝  Ջեյ Զին, Բեյոնսեն, Լեոնարդո Դի Կապրիոն ու այլք։

Ի դեպ, Քարդաշյանին լուսանկարիչները վերջին շրջանում հաճախ էին ֆիքսում տարբեր մարզադաշտերում, նա ներկա էր գտնվում նաև ՊՍԺ-ի խաղերին։

աաա