«Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»․ ՀՀԿ-ն ակցիա է իրականացրել

Մանրամասներ

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդները, որոնց թվում է եղել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» խորագրով ակցիա են իրականացրել։

ՀՀԿ կենտորոնական գրասենյակից նախ նրանք երթով շարժվել են կառավարության շենքի դիմաց՝ կրելով Աշոտյանի նկարով շապիկներ ու պաստառներ։

«Մեր ակցիան կրում է լուռ բնույթ։ Լուռ ակցիա ենք իրակացնում»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները փորձում են ընդդիմադիրներին լռեցնել։

«Մենք այստեղ ենք ասելու, որ չենք լռելու»,- ասաց նա և միացրեց Աշոտյանի ելույթներից հատվածներ։

Արմեն Աշոտյանը, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, կալանավորված է կոռուպցիոն գործով։ Նրա կողմնակիցները սա որակում են «քաղաքական հետապնդում»։

ՀՀԿ-ականներն այնուհետև անցել են Երևանի փողոցներով՝ վանակարկելով «Նիկոլ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» և այլն։ Բացի այդ, երթի ընթացքում կրկին միացրել էին Աշոտյանի ելույթներից հատվածներ։