Հուլիսին կմեկնարկեն Ուկրաինայի պատերազմի կարգավորման բանակցությունները

Մանրամասներ

Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ պաշտոնական բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հուլիսին․ հաղորդում է ARD հեռուստաալիքը։

Հունիսի 24-ին Կոպենհագենում «խիստ գաղտնիության պայմաններում» տեղի է ունեցել Ուկրաինայի հարցով միջազգային հանդիպում՝ արևմտյան երկրների դիվանագետների, ինչպես նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հեռուստաալիքը նշել է, որ Արևմուտքի նպատակն է ստանալ ԲՐԻԿՍ-ի այս երկրների աջակցությունը, որոնք դեռևս չեզոք են մնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Բանակցությունները կայացել են Կիևի նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնել է «ՏԱՍՍ» գործակալությունը։