ՌԴ-ում տեղի ունեցողը Ռուսաստանի ներքին գործն է, Իրանն աջակցում է օրենքի գերակայությանը այդ երկրում․ ԻԻՀ ԱԳՆ

Մանրամասներ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից զինված ապստամբության փորձի առնչությամբ ասել է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են՝ ընդգծելով, սակայն, որ Թեհրանն աջակցում է օրենքի գերակայությանը՝ Ռուսաստանի Դաշնությունում։

«Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ռուսաստանում տեղի ունեցածը որակել է այդ երկրի ներքին գործն ու հավելել, որ Իրանը աջակցում է օրենքի գերակայությանը՝ Ռուսաստանի Դաշնությունում»,- նշված է Իրանի ԱԳՆ Տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրությունում։